Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Մահացել է Վլադիմիր էտուշը

Մահացել է Վլադիմիր էտուշը
09.03.2019 | 15:37

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս կինոյի և թատրոնի դերասան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, 96 ամյա Վլադիմիր Էտուշը։

Վլադիմիր Էտուշը կինոյում սկսել է նկարահանվել 1953 թվականին և առաջին դերը խաղաց Միխայիլ Ռոմի «Ադմիրալ Ուշակովը» պատմական ֆիլմում։ Վլադիմիր Էտուշը սուր խարակտերային և կատակերգական դերերի վարպետ է։ Հանդիսատեսը հիշում է նրա դերերը Լեոնիդ Գայդայիկատակերգություններում՝ Սաախովը «Կովկասի գերուհին», ինժեներ Բրունսը «Տասներկու աթոռ», ատամնաբույժ Շպակը «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերում։ «Կովկասի գերուհուց» հետո Էտուշը ազգային հերոս դարձավ Կովկասում և Անդրկովկասում։

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ